Tenda i36 մուտքի կետը նախատեսված է Wi-Fi 4/5/6/7 ստանդարտներով բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն կազմակերպելու համար։ 4 dBi ուժեղացման գործակցով 5 ալեհավաքներն ապահովում են լայն ծածկույթ փոքր և միջին տարածքներում։ Մոդելը հարմար է բնակելի տարածքների և ոչ մեծ գրասենյակների համար։ Սարքը կարող է միաժամանակ աշխատել երկու տիրույթում. 2.4 ԳՀց-ում ազդանշանն ավելի հեռու է տարածվում և անցնում պատերի ու կահույքի միջով, 5 ԳՀց-ում տվյալներն ավելի արագ են փոխանցվում և առանց խոտանումների։ Մոդուլը կարելի է օգտագործել երկու ռեժիմով. «մուտքի կետ»՝ ընդունում է լարային ինտերնետ կապը և այն բաշխում Wi-Fi-ով, իսկ «հաճախորդ»՝ միացնում է ձեր լարային սարքերն անլար ցանցին։
Tenda i36 մուտքի կետն ամրանում է պատերին կամ առաստաղին։ Իրանը տափակ է, ոճավորված լուսատուի նման, գրեթե աննկատ է ինտերիերում։ Լարային ինտերնետ կապուղուն միանալու համար նախատեսված է Ethernet 2 ինտերֆեյս՝ 1 Գբիթ/վ և 2.5 Գբիթ/վ արագությամբ։ MIMO տեխնոլոգիան թույլ է տալիս կետին միաժամանակ փոխանակվել մի քանի սարքերի հետ, այլ ոչ թե հերթով։ Դրա շնորհիվ ցանցը դառնում է ավելի արագ, և կապի խափանումներ չեն լինում։ OFDMA ֆունկցիան նվազեցնում է հապաղումները, իսկ VLAN-ը մեկ ֆիզիկական ցանցը բաժանում է մի քանի վիրտուալ ցանցերի։ Դա բարձրացնում է կապի անվտանգությունը։ Կարգավորումները կարելի է կառավարել Web ինտերֆեյսի, ապարատային կարգավորիչի, CloudFi բջջային հավելվածի միջոցով կամ ամպում։