Sony KD-75X75WL հեռուստացույցում օգտագործվում է հզոր X1 պրոցեսոր, որն ապահովում է տեսաազդանշանի ավելի հստակ փոխանցում 4K ձևաչափով։ 4K պատկերների ունիկալ բազայով 4K X-Reality PRO տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ 2K կամ նույնիսկ HD ձևաչափով նկարահանված տեսանյութը կունենա գրեթե նույն տեսքը, ինչ 4K-ում։ Թարմացման 200 Hz հաճախականությունը երաշխավորում է շարժումների և անցումների սահունությունը դինամիկ տեսարաններում։ Իսկ առավել դինամիկ կադրերի համար առկա է Motionflow XR տեխնոլոգիան, որը համեմատում է պատկերի առանցքային բաղադրիչները հաջորդական կադրերում և ավելացնում լրացուցիչ կադրեր ելակետայինների միջև։
Sony KD-75X75WL հեռուստացույցում իրականացված է HDR-բովանդակության տոնային ավտոմատ կոմպրեսիա՝ PS5 կոնսոլի առաջին կարգավորման ժամանակ HDR-ի պարամետրերի արագ օպտիմալացման համար։ Բարձր կոնտրաստով տեսարաններում դուք կկարողանաք տեսնել բոլոր կարևոր դետալները և գույները էկրանի պայծառ և մութ հատվածներում։ X-Balanced Speaker բարձրախոսի բարակ կառուցվածքը լրացնում է հեռուստացույցի շրջանակը և միաժամանակ երաշխավորում հստակ ու բարձր աուդիոհնչողություն երաժշտություն լսելիս և ֆիլմեր դիտելիս։