Mercusys MW305R երթուղիչը մինչև 300 Մբիթ/վ Wi-Fi արագությամբ իրենից ներկայացնում է իդեալական սարք ծավալուն ֆայլերի ներբեռնման, առցանց խաղերի, ինչպես նաև HD որակով տեսանյութեր դիտելու համար։ Ազդանշանի փոխանցման հզորությունը բարելավելու համար մոդելն օգտագործում է 5 dBi ուժեղացման գործակցով երկու արտաքին ալեհավաք։ Կոմպակտ, բայց միևնույն ժամանակ հզոր երթուղիչը ներառում է բարձրորակ բաղադրիչներ, որոնք պատասխանատու են միացման կայունության համար։ Կառավարման համար երթուղիչն օգտագործում է Web ինտերֆեյս։
Mercusys MW305R-ն ապահովում է IPv4 և թույլ է տալիս սարքերի հետ հաստատել հուսալի կապեր։ Որպես ցանցի պաշտպանություն օգտագործվում է ծնողական հսկողությունը, որտեղ դուք կարող եք կառավարել սարքերի ինտերնետին միանալու գրաֆիկը, ինչը կպաշտպանի ձեր երեխային ցանցի ավելորդ ազդեցությունից։ Օգտագործելով 100 Մբիթ/վ բազային արագություն չորս LAN պորտերից յուրաքանչյուրի համար՝ մոդելը երաշխավորում է միացման լավագույն արագությունը և դրա կայունությունը։