Viomi V3 Max ռոբոտ-փոշեկուլը հեշտացնում է հատակի չոր և թաց մաքրման գործընթացը, չէ՞ որ այն պատրաստ է անել դա ձեր փոխարեն։ Նավիգացիայի ներկառուցված տեխնոլոգիայի և 24 ցուցիչների շնորհիվ այն արդյունավետորեն տեղաշարժվում է տանը՝ չմոռանալով «մտնել» դժվարհասանելի անկյուններ, օրինակ՝ փափուկ կահույքի տակ։ Այն ուսումնասիրում է տան հատակագիծը՝ կազմելով սեփական քարտեզը և խուսափում է խոչընդոտներից։ Սարքն ունակ է հիշողության մեջ պահպանել մինչև 5 հարկի քարտեզ։ Սարքը հաղթահարում է նույնիսկ կայուն հետքերը՝ չվնասելով հատակի ծածկույթը։ Փոշեհավաքիչը մաքրվում է կոճակի մեկ սեղմումով։ Հատակը թաց եղանակով լվանալու համար սարքը հագեցած է 0.2 լիտրանոց ջրի տարայով։ Այս ամենը Viomi V3 Max ռոբոտ-փոշեկուլը դարձնում է անփոխարինելի ձեռքբերում երեխաներ և ընտանի կենդանիներ ունեցող տների համար։ Դրա աշխատանքը կարելի է կառավարել անմիջապես սմարթֆոնից, նույնիսկ եթե տանը չեք։ Լիցքավորման անհրաժեշտության դեպքում սարքն ինքնուրույն «գտնում» է կայանը և «կանգնում» դրա վրա։