Fujida Karma Hit DUO երկու տեսախցիկով տեսաձայնագրիչը թույլ է տալիս միաժամանակ ամրագրել տրանսպորտային միջոցի առջևի երթևեկելի մասում, սրահում և հետևի կողմում կատարվող իրադարձությունները։ GalaxyCore GC 2083 մատրիցան ապահովում է հստակ և կոնտրաստային Full HD լուծաչափով տեսանյութ։ WDR տեխնոլոգիան բացառում է պատկերի շողարձակումներն ու լուսաբռնկումները։ Պտտվող ամրակման կառուցվածքի շնորհիվ հնարավոր է հարմարեցնել տեսաձայնագրիչի դիրքը։
Շարժման ցուցիչն ավտոմատ կերպով միացնում է տեսաձայնագրումը, երբ տեսախցիկների տեսադաշտում հայտնաբերվում են շարժվող օբյեկտներ։ Թարմացվող GPS բազան տեղեկացնում է երթևեկության կանոնների վերահսկման ստացիոնար համալիրների, արագության մոնիթորինգի տեսախցիկների, լուսացույցների, ավտոբուսի գծերի մասին։ Ինտեգրված ռադար-դետեկտորը ճշգրիտ ճանաչում է K, Ka, X տիրույթների ռադարային համալիրներն ու ձեռքի լազերային չափիչները։ Նկարահանված նյութը դիտելու համար տեղադրված է 3 դյույմանոց էկրան։ «Հակաքուն» գործառույթը որոշակի ժամանակահատվածից հետո ակտիվացնում է բարձր ձայնային ազդանշան։ Fujida Karma Hit DUO տեսաձայնագրիչը հարմար է 12-24 Վ բորտային ցանցին միացնելու համար։ Սուպերկոնդենսատորը երաշխավորում է աշխատանքի ճիշտ ավարտը հոսանքազրկման դեպքում։