PCCooler DE360 սև գույնի հովացման համակարգը հարմար կլինի խաղային համակարգչի կենտրոնական պրոցեսորի համար, որը ծանրաբեռնվածության տակ արտադրում է մինչև 310 Վտ ջերմային էներգիա։ Հեղուկային հովացման համակարգը համալրված է պղնձե ջրաբլոկով և ալյումինե ռադիատորով, որոնք հեղուկ ջերմակրի շրջանառության համար միացված են 430 մմ երկարությամբ ճկուն խողովակներով։ ԿՊ-ի արտադրած ջերմությունը փոխանցվում է ռադիատորի մակերեսին, որտեղ ցրվում է ԼԻՄ-ով կառավարվող երեք հովհարիչների օգնությամբ։ Կախված կենտրոնական պրոցեսորի ծանրաբեռնվածությունից՝ հովհարիչները պտտվում են 600-1850 պտ/րոպե հաճախականությամբ։ Կրկնակի պոմպով PCCooler DE360 հովացման համակարգը ծառայության ամբողջ ժամկետում սպասարկման կարիք չունի։ Ներկառուցված ARGB լուսավորությամբ ունիվերսալ հովացման սարքը մատակարարվում է ջերմաքսուքի հետ միասին, որը քսվում է ԿՊ-ի կափարիչին՝ ջերմահեռացումը բարելավելու համար։