Haier HXW միացնող տարրը նախատեսված է լվացքի և չորանոց մեքենաները սյան տեսքով տեղադրելու համար։ Սարքավորումները մեկը մյուսի վրա տեղադրելը թույլ է տալիս խնայել ազատ տարածությունը լոգասենյակում կամ այլ սենյակում։ Կառուցվածքը կարող է կայունություն երաշխավորել միայն լվացքի և չորանոց մեքենաների որոշակի մոդելների համար։
Haier HXW-ն պատրաստված է դեֆորմացիաների նկատմամբ կայուն և հեշտ խնամվող պլաստիկից։ Միացնող տարրն ունի 59.5x2.6x61.8 սմ չափսեր։ Սպիտակ գույնի շնորհիվ արտադրանքն ունի սարքավորման միասնական մասի տեսք։