Wi-Fi անտենա, փաստաթղթեր, 2 x SATA մալուխ, սկավառակ ծրագրային ապահովմամբ
Նկարագրություն
ASRock B550M-ITX/ac մայրական սալիկը որակյալ հիմք է կոմպակտ սեղանադիր համակարգչի և ֆունկցիոնալ աշխատանքային կայանի հավաքման համար։ Պատրաստված լինելով Mini-ITX կոմպակտ ձևաչափով՝ սալիկը բնութագրվում է 170x170 մմ չափսերով։ Սալիկում տեղադրված է AMD B550 չիպսեթ AM4 սոկետի համար՝ AMD Ryzen 3000 և 4000 սերիայի պրոցեսորների աջակցությամբ։ Տվյալ սալիկի հագեցվածության մեջ մտնում են մինչև 64 ԳԲ ՕՀ մոդուլների տեղադրման համար 2 բնիկ, 4 SATA 6Gb/s միակցիչ և 1 հատ M.2 միակցիչ, PCI-E x16 բնիկ։
ASRock B550M-ITX/ac-ը ստացել է Realtek RTL8111H ցանցային ադապտեր (1000 Մբիթ/վ) և ինտեգրված անլար կապի մոդուլ՝ Wi-Fi/Bluetooth ստանդարտների աջակցությամբ։ Մի շարք ֆիրմային տեխնոլոգիաներ ապահովում են ապարատային հարթակի արտադրողականության օպտիմալացում։ Իսկ 8-ֆազային սնուցման ենթահամակարգը և որակյալ տարրային բազան երաշխավորում են կայունություն, հուսալիություն և երկարակեցություն երկարատև շահագործման ընթացքում։