Gefest ПВГ 2232-01 Р83 գազային եփման մակերեսը ստացել է չորս այրիչ՝ 1 կՎտ-ից մինչև 3.2 կՎտ հզորությամբ։ Դրանց վրա կարելի է միաժամանակ պատրաստել ջերմաստիճանի նկատմամբ տարբեր պահանջներ ունեցող ուտեստներ։ Փականները կարելի է ֆիքսել «փոքր կրակ» դիրքում՝ մարմանդ կրակի վրա եփելու համար՝ առանց բոցի մարման վտանգի։ Մոդելն ապահովում է 120-ից մինչև 280 մմ տրամագծով սպասքի տեղադրում։ Իսկ առանձին տակդիրը թույլ է տալիս եփել սրճեփում, նեղ սոթեյնիկում։
Gefest ПВГ 2232-01 Р83 գազային եփման մակերեսն ունի կոփված ապակուց վահանակ։ Հիմքը հոծ է, չունի միացման տեղեր և ճեղքեր, որտեղ կարող էին հայտնվել սննդի մնացորդներ, ձեթ և ճարպ։ Դա հեշտացնում է սալօջախի մաքրումը։ Բոցի սահուն կարգավորումը թույլ է տալիս փոխել տաքացումը միկրոդոզաներով, որպեսզի ջերմաստիճանը ճշգրիտ հարմարեցվի կոնկրետ ուտեստին։ Գազ-կոնտրոլ համակարգն ավտոմատ կերպով անջատում է գազի մատակարարումը, եթե կրակը չի բռնկվել կամ մարել է քամու պոռթկումից։