HP LaserJet Pro M176n MFP, HP Color LaserJet Pro M177fw
Նկարագրություն
Ընտրելով T2 TC-H350 լազերային քարթրիջը՝ դուք կկարողանաք էապես խնայել Ձեր լազերային տպիչի ծախսվող նյութերի վրա։ Ներկայացված մոդելն իր կառուցվածքով և տոների բաղադրությամբ լիովին նույնական է օրիգինալ քարթրիջին, ինչի շնորհիվ ապահովվում է դրա լիարժեք համատեղելիությունը HP LaserJet Pro M176n MFP և HP LaserJet Pro M177fw MFP սարքերի հետ։ Նման քարթրիջի օգտագործման արդյունքը կլինի գրասենյակային տեխնիկայի բնականոն աշխատունակությունը, դրա ծառայության ժամկետի երկարաձգումը և, իհարկե, տպագրության անթերի որակը։
T2 TC-H350 լազերային քարթրիջն առանձնանում է կառուցվածքում չիպի առկայությամբ, որի շնորհիվ տպիչն այն առանց խնդիրների ճանաչում է և ոչ օրիգինալ ծախսվող նյութերի օգտագործման հետ կապված սխալ չի ցուցադրում։ Ներկայացված մոդելի ռեսուրսը նախատեսված է մոտավորապես 1300 էջ տպելու համար, ինչի արդյունքում նպատակահարմար է դրա օգտագործումը տնային տպիչում։ Սև գույնի տոներով լիցքավորված քարթրիջը հիանալի համապատասխանում է տարատեսակ փաստաթղթերի տպագրության համար․ պատրաստի տպվածքները Ձեզ կուրախացնեն բնական գունահաղորդմամբ և տեքստի հստակությամբ։