1200 W հզորությամբ սև գույնի BQ GR2001 աէրոգրիլն ունի 8 ավտոմատ ծրագիր։ Դրանում կարելի է թխել կամ տապակել միս և ձուկ, պատրաստել կարտոֆիլ ֆրի նվազագույն քանակությամբ յուղով։ Կառավարման վահանակի վրա կարող եք ձեռքով սահմանել եփելու ջերմաստիճանը 80°-ից մինչև 200° C և ցիկլի տևողությունը։ Դա թույլ կտա պատրաստել սեփական բաղադրատոմսերով։ 4 լիտրանոց տարայի մեջ կարելի է միանգամից պատրաստել ուտեստի 2-3 բաժին։ Տարան ունի չկպչող ծածկույթ, որի շնորհիվ սնունդը չի կպչի դրա հատակին և պատերին։ Իրանի վրա կա դիտանցք՝ մթերքի պատրաստվածության աստիճանը տեսողականորեն վերահսկելու համար։
BQ GR2001 աէրոգրիլը հագեցած է 40 րոպեի թայմերով։ Դրա օգնությամբ կարող եք սահմանել եփելու սկզբի և ավարտի ճշգրիտ ժամանակը։ Սարքն ունի գերտաքացումից և էլեկտրական հարվածից պաշտպանություն։ Տարան և զամբյուղը հեշտությամբ հանվում են լվանալու հարմարավետության համար։