Philips FC9734/01 փոշեկուլը հագեցած է կեղտի հավաքման 2 լիտրանոց ռեզերվուարով։ Թափանցիկ պատերը թույլ են տալիս վերահսկել լցվածության աստիճանը։ Մեծ անիվներն ապահովում են սարքի սահուն տեղաշարժը՝ առանց հատակի ծածկույթը վնասելու ռիսկի։ Նուրբ մաքրման ֆիլտրը օդից հեռացնում է փոշին, մազերը, ծաղկափոշին։
Հզորության կարգավորիչը գտնվում է Philips FC9734/01-ի կորպուսի վրա։ Ներքաշման խողովակն ունի հեռադիտակային մեխանիզմ, որը ծառայում է համապատասխան բարձրության կարգավորման համար։ Ավտոմատ փաթաթման համակարգով 7 մ երկարությամբ լարը չի կաշկանդում օգտատիրոջ շարժումները։ Գլխիկների լրակազմը նպաստում է գորգային և հատակի ծածկույթների, ինչպես նաև դժվարհասանելի հատվածների մաքրմանը։