Defender G330 սև երկարացման լարն ունի F տիպի 3 եվրովարդակ։ Հողանցումը պաշտպանում է մարդուն հոսանքահարումից, իսկ տեխնիկան՝ շարքից դուրս գալուց։ Մոդելը դիմանում է տարբեր կենցաղային սարքերի միացմանը՝ 2.2 կՎտ ընդհանուր առավելագույն հզորությամբ, 10 Ա հոսանքով և 50 Հց աշխատանքային հաճախականությամբ։ Չայրվող պլաստիկը նվազեցնում է բռնկման վտանգը գերտաքացման կամ կարճ միացման դեպքում։ ПВС մալուխը հագեցած է երեք ջղերով՝ յուրաքանչյուրը 1 մմ² կտրվածքով։ 3 մ երկարությամբ Defender G330-ը կարելի է կիրառել դրսում տաք եղանակին և չոր տարածքներում։ Աշխատանքի ցուցիչով անջատման ընդհանուր կոճակը հոսանքազրկում է սարքը մեկ սեղմումով։