Արծաթագույն Hoco M110 2025 լարովի ականջակալներն ունեն 2.0 ձայնային սխեմայի ձևաչափ, որի շնորհիվ վերարտադրվում է մաքուր ձայն 20-ից մինչև 20000 Հց հաճախականության տիրույթում։ Փակ ակուստիկ ձևավորումն ապահովում է աղմուկամեկուսացում, ուստի արտաքին աշխարհի ձայները գրեթե չեն լսվում։
Hoco M110 լարովի ականջակալները սարքերին միանում են 3.5 մմ jack միակցիչով 1.2 մետրանոց մալուխի օգնությամբ։ Լարի բաղադրության մեջ կա TPE նյութ, որն ապահովում է դրան լրացուցիչ ամրություն և կայունություն վնասվածքների նկատմամբ։ Կորպուսի վրայի մեխանիկական կարգավորիչը թույլ է տալիս պատասխանել զանգերին և ավարտել դրանք, ինչպես նաև վերարտադրել աուդիոն և դադարի վրա դնել երգերը։ Ականջակալների լարի վրա նախատեսված է խոսափող։