Jet.A Panteon GHP-800 PRO լարովի ականջակալները գեյմերական մոդել են՝ ականջները գրկող ամբուշյուրներով, որոնք սերտորեն հպվում են ականջներին՝ ձայնի կորուստը կանխելու համար։ Դրանք ապահովում են մեկուսացում կողմնակի աղմուկներից։ Ականջակալների հարմարավետ կրմանը նպաստում են էկոկաշվից պատրաստված ամբուշյուրները, ինչպես նաև կարգավորման հնարավորություն ունեցող փափուկ գլխակալի ամրացումը։ Սարքը միացնելու համար օգտագործվում է 2.1 մ երկարությամբ մալուխ։
Jet.A Panteon GHP-800 PRO-ն ապահովում է վիրտուալ ծավալային ձայն, որը համապատասխանում է 7.1 ձևաչափին՝ ապահովելով ընկղմում խաղի տիեզերք. այժմ դուք կարող եք որոշել, թե որ կողմից են լսվում ձայները։ Ցածր հաճախականությունների դեպքում գործում է վիբրոարձագանքը, ինչը թույլ է տալիս զգալ խաղային իրականությունը։ 20-20000 Հց տիրույթում հնչողությունը պարգևում է հավասարակշռված ձայն։ Ծրագրային ապահովման շնորհիվ ձեզ հասանելի կլինի ձայնի կարգավորումը՝ կախված խաղային պահանջներից. կարելի է ընտրել պատրաստի ռեժիմ կամ ստեղծել էկվալայզերի սեփական կարգավորումները։