LiitoKala Lii-300 EU+Carcable լիցքավորիչը հարմար է 14500, 14650, 17500, 17670, 18500, 18650, 26650, AA, AAA տիպաչափերի լիթիում-իոնային, նիկել-մետաղհիդրիդային, նիկել-կադմիումային մարտկոցների լիցքավորման համար։ Մոդելի կառուցվածքը ներառում է մարտկոցների համար 2 բնիկ՝ լարման վերահսկման անհատական ալիքով։ Պաշտպանիչ տեխնոլոգիաները բացառում են բևեռականության խախտման, կարճ միացման, գերլիցքավորման ռիսկը։ Սարքը լիցքաթափում է մարտկոցները՝ հիշողության էֆեկտը վերացնելու համար։
LiitoKala Lii-300 EU+Carcable-ն ունի էկրան, որը ցույց է տալիս միացված մարտկոցի լիցքավորման աստիճանը, մարտկոցի սարքինությունն ու տարողությունը։ Շարժական կոնտակտները թույլ են տալիս լիցքավորել ցանկացած տիպաչափի մարտկոցներ։ Ժամանակաչափն ավտոմատ անջատում է լիցքավորիչը սահմանված ժամանակը լրանալուց հետո։ Արագ լիցքավորումը ծառայում է էներգիայի արագացված վերականգնման համար։ Հավաքածուում նախատեսված է ավտոմեքենայի ադապտեր։