DarkFlash Radiant DCS 120 հովացման համակարգը՝ սպիտակ գույնի դիզայնով, ցրում է մինչև 220 Վտ հզորություն և հարմար է AM2, AM2+, AM3, AM3+, AM4, AM5, FM1, FM2, LGA 1150, LGA 1151, LGA 1151-v2, LGA 1155, LGA 1156, LGA 1200, LGA 1700, LGA 2011, LGA 2011-v3 և LGA 2066 բնիկների հզոր բազմամիջուկ պրոցեսորների մեծ մասի սպասարկման համար։ Ջրային բլոկի և հովհարիչի մեջ ներկառուցված է ARGB լուսավորություն՝ միաժամանակ մի քանի գույների ցուցադրման հնարավորությամբ։
Կոմպակտության շնորհիվ DarkFlash Radiant DCS 120 հովացման համակարգն ունի լայն համատեղելիություն իրանների հետ։ 120 միլիմետրանոց հովհարիչը՝ հիմնված ցածր աղմուկով հիդրոդինամիկ սահքի առանցքակալի վրա, ստեղծում է մինչև 84.2 CFM օդի հոսք և առաջացնում ոչ ավելի, քան 30.15 դԲ աղմուկ։ Վերջին ցուցանիշը համադրելի է հանգիստ շշուկի և պատի ժամացույցի տկտկոցի հետ։
Հովացման համակարգը չի պահանջում հովացնող հեղուկի փոխարինում և նախատեսված չէ բաղադրիչների արդիականացման համար։ 330 մմ երկարությամբ ճկուն խողովակները բացառում են բարդությունները սարքի մոնտաժման ժամանակ։ Համակարգի լուսավորությունը համաժամեցվում է ASUS, MSI, GIGABYTE և ASRock մայրական սալիկների ծրագրային ապահովման հետ։ Սարքը մատակարարվում է ամրացնող պտուտակների հավաքածուով։