Scarlett SC-SI30K25 արդուկը կարող է հպարտանալ մանրակրկիտ մտածված ձև ունեցող քթամասով, որն ապահովում է հասանելիություն հագուստի առավել դժվարամատչելի տեղերին, օրինակ՝ կոճակների և կարերի միջև եղած գործվածքին։ Ցողման ֆունկցիայի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք տեղային խոնավացնել իրերի առավել չորացած հատվածները։
Scarlett SC-SI30K25 մոդելի ևս մեկ առավելությունն է գնդաձև ամրացմամբ երկար ցանցային լարը, որը նպաստում է արդուկման ընթացքում դրա 360 աստիճանով պտտվելուն առանցքի շուրջ։ Ներկառուցված ինդիկատորը կտեղեկացնի արդուկի աշխատանքին պատրաստ լինելու մասին։ Հզոր գոլորշու հարվածի ֆունկցիայով դուք կկարողանաք հաշված րոպեների ընթացքում ազատվել ձեր հագուստի համառ ծալքերից։ Իսկ ուղղահայաց գոլորշապատման ռեժիմը թույլ կտա կատարյալ արդուկել վարագույրներն ու տյուլը՝ դրանք քիվից չհանելով։