T2 IC-ET1283 թանաքային քարթրիջը հիանալի այլընտրանք է, եթե տվյալ պահին հնարավորություն չունեք գտնել և գնել օրիգինալ քարթրիջ։ Նման տարբերակը հարմար է այն օգտատերերին, ովքեր գնահատում են որակյալ և հուսալի ծախսվող նյութերը, որոնք աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ։ Տվյալ մոդելն արտադրվում է բացառապես ստուգված և բարձրորակ բաղադրիչների կիրառմամբ, ինչը բարձր արագությամբ կայուն և անխափան աշխատանքի երաշխիք է։
T2 IC-ET1283 թանաքային քարթրիջը կարող է պարծենալ նաև բավականին բարձր աշխատանքային ռեսուրսով. դրա օգնությամբ դուք կկարողանաք տպել մինչև 260 էջ։ Կարելի է օգտագործել ինչպես աշխատավայրում տեղադրված տպիչներում, որտեղ անհրաժեշտ է փաստաթղթեր տպել, այնպես էլ տանը, որտեղ պետք է տպել անձնական ֆայլեր և կարևոր լուսանկարներ։ Նշենք նաև կառուցվածքի պարզությունը, որը թույլ է տալիս առանց դժվարության և ավելորդ ջանքերի հաղթահարել քարթրիջի տեղադրումը տպիչի մեջ։ Տվյալ մոդելը թույլ է տալիս տպվածքների վրա ստանալ հագեցած մանուշակագույն (ծիրանագույն) երանգ։