MAIBENBEN S14A կապույտ նոութբուքը հագեցած է 4-միջուկանի Intel Processor N պրոցեսորով և 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Այս կոնֆիգուրացիան հարմար է գրասենյակային հիմնական առաջադրանքները կատարելու համար՝ տպագրություն, աշխատանք գրաֆիկների և աղյուսակների հետ։ Օպերատիվ հիշողության մոդուլը կարելի է մեծացնել մինչև 32 ԳԲ։ Դա կարագացնի տվյալների բեռնումը և թույլ կտա միաժամանակ աշխատել մի քանի ֆոնային հավելվածների հետ։ IPS մատրիցով 14” անկյունագծով էկրանն արտածում է պատկերը 1920×1080 կետայնությամբ։ Փայլուն ծածկույթի շնորհիվ գույները կմնան վառ, բնական և կոնտրաստային։ MAIBENBEN S14A նոութբուքը ստացել է 512 ԳԲ կոշտ սկավառակ։ Պահոցում կտեղավորվի 90-100 հազար JPG լուսանկար, 50 հազար MP3 աուդիոֆայլ։ 2 Մպ վեբ-տեսախցիկը փոխանցում է մանրամասն պատկեր, որտեղ հստակ կերևան դեմքերը, փաստաթղթերի տեքստը։ Օբյեկտիվը փակվում է վարագույրով, որը պաշտպանում է այն փոշուց, կեղտից և կանխում տեսանյութի չարտոնված հասանելիությունը։ Wi-Fi 5-ի միջոցով ԱՀ-ն միանում է համացանցին, Bluetooth-ով՝ սմարթֆոններին և անլար ականջակալներին։ Ծայրամասային սարքերը միացնելու համար նախատեսված է 3 USB միացք։ 5000 մԱժ հզորությամբ Li-Pol մարտկոցով նոութբուքը կաշխատի առանց վերալիցքավորման մինչև 5-6 ժամ։ Մոդելն արդեն ունի նախապես տեղադրված Linux ՕՀ։