THERMEX Pronto 1500M կոնվեկտորն առանձնանում է հիմքում առկա ամուր ոտքերով, որոնք կանխում են հանկարծակի շրջվելու վտանգը։ Սարքի անվիճելի առավելությունը սենյակում թթվածինը չայրելով երկարատև աշխատելու հնարավորությունն է։
THERMEX Pronto 1500M-ի կորպուսը համալրված է մեխանիկական անջատիչներով, որոնց միջոցով կատարվում է ջերմաստիճանի անհրաժեշտ ցուցանիշների և հզորության մակարդակների ընտրությունը։ Հատուկ պաշտպանիչ տեխնոլոգիան ավտոմատ ռեժիմով կկասեցնի սարքի աշխատանքը՝ թույլ տալով խուսափել դրա հանկարծակի խափանումից։ Իսկ կորպուսի վրայի հատուկ փորվածքներն անփոխարինելի են կոնվեկտորը հարմարավետորեն անհրաժեշտ վայր տեղափոխելու համար։ Սարքը նախատեսված է այնպիսի սենյակներում աշխատելու համար, որոնց մակերեսը չի գերազանցում 20 քառ. մետրը։