THERMEX Lummi 1500E կոնվեկտորը համալրված է ներկառուցված ֆունկցիոնալ էկրանով և կառավարման էլեկտրոնային վահանակով, որոնք հեշտացնում են անհրաժեշտ պարամետրերի ընտրությունը։ Նույնիսկ կանոնավոր տեղաշարժման դեպքում այս սարքը չի քերծի հատակի ծածկույթը, քանի որ դրա հիմքն ունի ռետինապատ ներդիրներով անիվներ։
THERMEX Lummi 1500E մոդելի հիմնական առավելությունն այն է, որ այն չի նվազեցնում թթվածնի քանակը սենյակում նույնիսկ երկարատև անընդմեջ աշխատանքի հետևանքով։ Սարքի՝ մինչև 1500 Վտ ավելացված հզորությունը բավարար է մինչև 20 քառ. մ մակերեսով սենյակներում լիարժեք գործելու համար։ IP24 պաշտպանության բարձր դասը բացառում է անսպասելի թափանցած խոնավության բացասական ազդեցության ռիսկը։