РеалИСТ լամինացման թաղանթն օգտագործվում է A4 ձևաչափի թերթերի վրա փաստաթղթերի տաք լամինացման համար, այն լայն կիրառություն է գտնում գրասենյակներում։ Ցանկացած թուղթ, որն անհրաժեշտ է պահպանել խոնավության, փոշու, կեղտի ազդեցությունից, լամինացման նման թաղանթով երկար կպահպանի իր նախնական տեսքը և չի գունաթափվի։ Լամինացման թաղանթը կարելի է կիրառել ոչ միայն փաստաթղթերի, այլև համապատասխան ձևաչափ ունեցող մեծ լուսանկարների, պատվոգրերի և մրցանակային թերթիկների համար։
РеалИСТ լամինացման թաղանթի մեջ առնված թղթերն աչքի են ընկնում ոչ միայն բացասական ազդեցություններից լավ պաշտպանվածությամբ, այլև ճկունության բացակայությամբ. դրանք հնարավոր չի լինի ծալել, ճմռթել, պատահաբար պատռել։ Նման թաղանթի մեկ փաթեթը ներառում է լամինացման 100 լրակազմ, թաղանթի այդ քանակությունը երկար կբավականացնի նույնիսկ փոքր գրասենյակին։ Դա ավելի լավ պաշտպանություն ապահովող փոխարինող է սովորական ֆայլ-թղթապանակներին։ Ընդամենը 80 մկմ հաստությամբ փայլուն թաղանթի մեջ առնված փաստաթղթերն ունենում են զգալիորեն ավելի ներկայանալի տեսք, թաղանթը նպաստում է նաև դրանց երկարատև պահպանմանը։