Thermex Thermo 30 V Slim ջրատաքացուցիչը ներկայացված է փոքր չափսերի կլոր բակի տեսքով, որը հեշտությամբ ամրացվում է ուղղահայաց դիրքով լոգասենյակի պատին։ Այն ունի փոքր տարողություն (30 լ), ինչի շնորհիվ հարմար է բնակարանների և գրասենյակների համար։ Տաքացուցիչ տարրն ապահովում է ջրի տաքացումը շատ կարճ ժամանակում մինչև առավելագույն 75 °C ջերմաստիճան։ Տաքացման մակարդակը տեսնելու համար ջրատաքացուցիչի իրանի վրա տեղադրված է ջերմաչափ։ Անհրաժեշտ պարամետրերը կարելի է կարգավորել կոճակների և պտտվող մեխանիզմի միջոցով։
Ջրմուղին միացնելիս Thermex Thermo 30 V Slim ջրատաքացուցիչը դիմանում է 0.5 - 6 բար ճնշման։ Էմալապատ բակի ներսում տեղադրված մագնեզիումային անոդը պաշտպանում է դրա պատերը վնասվածքներից (կոռոզիայից)։ Դրա շնորհիվ ապահովվում է ջրատաքացուցիչի երկարատև և արդյունավետ աշխատանքը։ Ավելորդ ճնշումից պաշտպանվելու համար ջրատաքացուցիչը հագեցած է ապահովիչ փականով։ Իսկ գերտաքացումից պաշտպանության համակարգը և պաշտպանիչ անջատման գործառույթն ապահովում են ջրատաքացուցիչ սարքի անվտանգ աշխատանքը։