THERMEX Forma 1500M ջերմաօդափոխիչը կոմպակտ սարք է, որը կհոգա տարածքում հարմարավետ պայմանների մասին։ Այն ապահովում է արդյունավետ ջեռուցում և օդափոխություն առանց տաքացման՝ օդի ինտենսիվ հոսք ձևավորելու հաշվին։ Կերամիկական տաքացուցիչ տարրն աչքի է ընկնում արտադրողականությամբ ու կայուն գործունեությամբ, ինչպես նաև կանխում է թթվածնի այրումը։ Տաքացման ինտենսիվության և հասանելի ռեժիմների կառավարումն իրականացվում է երկու մեխանիկական անջատիչների օգնությամբ, որոնք տեղակայված են իրանի վերին վահանակին։ Ներկառուցված սենսորն ավտոմատ կերպով անջատում է սարքը շրջվելու դեպքում՝ բարձրացնելով THERMEX Forma 1500M-ի շահագործման անվտանգությունը։