Acer Aspire 5 A514-56M-578V նոութբուքը ներկայացված է մոխրագույն պլաստիկե իրանով՝ դասական դիզայնով, առանց թվային բլոկի ստեղնաշարով և ստանդարտ թաչփադով։ Հակափայլատ մակերեսով 14 դյույմանոց էկրանն ունի նման անկյունագծի համար օպտիմալ 1920x1200 dpi թույլատրություն։ 16:10 կողմերի հարաբերակցությունը հարմար է ֆիլմեր և այլ բովանդակություն դիտարկիչով դիտելու, փաստաթղթերի և գրաֆիկական ֆայլերի հետ աշխատելու համար։
12 հոսքերի մշակմամբ 13-րդ սերնդի 10-միջուկանի Intel պրոցեսորի շնորհիվ Acer Aspire 5 A514-56M-578V-ը չի կախվում ՕՀ բեռնման և ռեսուրսատար ծրագրերում աշխատելու ժամանակ։ 512 ԳԲ SSD կուտակիչը տեղավորում է համակարգային ֆայլերը և անձնական տվյալները։ Նոութբուքը հագեցած է 720p վեբ-տեսախցիկով և խոսափողով՝ առցանց շփման համար։ Լարային և անլար ինտերֆեյսները թույլ են տալիս ընտրել ծայրամասային սարքերի միացման և ինտերնետ մուտք գործելու հարմար եղանակ։ Մարտկոցի տարողությունը բավարարում է մինչև 10 ժամ ինքնավար աշխատանքի համար։