Sho-Me Combo Mirror WiFi Duo ռադար-դետեկտորով տեսառեգիստրատոր-հայելին ամրանում է հետևի տեսադաշտի ստանդարտ հայելուն հուսալի ծխնիների օգնությամբ, որոնց շնորհիվ այն չի անջատվի նույնիսկ անհարթ տեղանքով երթևեկելիս։ Սարքում տեղադրված է PS5260 մատրիցա, որն ապահովում է տեսանկարահանում 1920x1080 պիքսել մանրամասն թույլատրությամբ։ Օբյեկտիվի 136° դիտման անկյան շնորհիվ կադրում կհայտնվեն ճանապարհային իրավիճակի բոլոր օբյեկտները՝ ճամեզրը, համընթաց տրանսպորտային միջոցները, հանդիպակաց ավտոմեքենաները և այլն։
Sho-Me Combo Mirror WiFi Duo ռադար-դետեկտորով տեսառեգիստրատոր-հայելին ունի 6.86 դյույմանոց էկրան՝ նկարահանված նյութը դիտելու և մենյուով նավարկելու համար։ Ներկառուցված ռադար-դետեկտորի շնորհիվ Դուք տեղեկացված կլինեք ռադարներին և ՃԵԿ պահպանման վերահսկման այլ սարքավորումներին մոտենալիս։ G-սենսորը թույլ կտա պահպանել տեսանյութը վերագրանցումից պաշտպանված ֆայլում՝ բախման, հարվածի կամ կտրուկ արգելակման դեպքում։ Տեսանյութերը պահպանելու համար անհրաժեշտ է սարքը համալրել մինչև 64 ԳԲ ծավալով micro SD ձևաչափի հիշողության քարտով։