Hi-Fi նվագարկիչ FIIO M21 – դյուրակիր մոդել մետաղյա ոսկեգույն կորպուսով։ Սարքը հագեցած է 4 հատ CS43198 ԹԱՓ-ով և 2 ուժեղարարով։ Դա երաշխավորում է ծավալային ձայն՝ մեկ ալիքի համար 950 մՎտ առավելագույն հզորությամբ։ Hi-Res Audio սերտիֆիկատի և բազմաթիվ աուդիո ձևաչափերի՝ AAC, AIFF, APE, DSD, FLAC, MP3, MQA աջակցության շնորհիվ նվագարկիչն ապահովում է մաքուր և մանրամասն ձայն ցանկացած հաճախականության վրա։ 64 ԳԲ ներկառուցված հիշողությունը թույլ է տալիս պահպանել սիրելի երգերը հենց սարքում։ Պահոցի ծավալը կարելի է ընդլայնել՝ տեղադրելով մինչև 2 ՏԲ microSD հիշողության քարտ։
Hi-Fi նվագարկիչ FIIO M21-ն աջակցում է լարային միացում jack 3.5/4.4 մմ, Coaxial և USB Type-C միակցիչների միջոցով, ինչպես նաև աուդիոազդանշանի անլար փոխանցում Bluetooth-ի միջոցով։ Մոդելը հագեցած է 4.7 դյույմ անկյունագծով և 1334x750 պիքսել թույլատրությամբ սենսորային էկրանով։ Նվագարկչի կառավարումն իրականացվում է կորպուսի վրայի կոճակների միջոցով։ Սարքի մարտկոցը նախատեսված է երաժշտության մոտ 15 ժամ անընդմեջ նվագարկման համար։