Intel Core i5-10600 BOX պրոցեսորը ներկայացված է հովացման համակարգի և ջերմային ինտերֆեյսի հետ միասին, ինչի շնորհիվ այն կարող է արդյունավետ կերպով կատարել իր գործառույթը։ Comet Lake 6-միջուկանի ճարտարապետությունը՝ բաժանված 12 հոսքի, ապահովում է տվյալների մշակման բարձր արագություն, ինչը նպաստում է բոլոր գործողությունների արագ կատարմանը։ Բացի այդ, պրոցեսորն ունի քեշ-հիշողության բոլոր երեք տեսակները (L1, L2, L3), ինչը նույնպես դրականորեն է անդրադառնում դրա արտադրողականության վրա։ Ծանրաբեռնվածության ավելացման դեպքում պրոցեսորի միջուկներն ավտոմատ կերպով բարձրացնում են հաճախականությունը 3.3 ԳՀց-ից մինչև 4.8 ԳՀց։
Intel Core i5-10600 BOX պրոցեսորն ապահովում է DDR4 ձևաչափի և 128 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն։ Իսկ ներկառուցված Intel UHD Graphics 630 գրաֆիկական միջուկի շնորհիվ պրոցեսորին կարելի է միացնել բավականին հզոր տեսաքարտ։ Պրոցեսորն ունի բավականին ցածր ջերմարտադրություն, ինչի շնորհիվ դրա հովացման համար լիովին բավարար է հավաքածուի մեջ ներառված հովհարիչի հզորությունը։ Պրոցեսորի կողմից ապահովվող վիրտուալիզացիայի տեխնոլոգիան նախատեսում է վիրտուալ մեքենաների հետ աշխատելու հնարավորություն։ Իսկ էլեկտրաէներգիայի կորուստները նվազեցնելու համար օգտագործվում է Enhanced SpeedStep էներգախնայողության տեխնոլոգիան։