Intel Core i9-12900KF BOX պրոցեսորը հարմար է էքստրա կարգի, այդ թվում՝ խաղային համակարգչի հավաքման ընթացքում օգտագործելու համար։ Սարքն ունի 16 միջուկ՝ 8 արտադրողական և 8 էներգաարդյունավետ։ Պրոցեսորը չունի ներկառուցված գրաֆիկական միջուկ։ Համակարգչի աշխատանքի համար կպահանջվի տեսաքարտի առկայություն։ Մոդելի արտադրողականության բարձրագույն մակարդակն ապահովելուն օգնում է քեշ-հիշողության զգալի ծավալը։ Երկրորդ մակարդակի քեշի ծավալը հավասար է 14 ՄԲ։ L3 քեշի ծավալը 30 ՄԲ է։ Պրոցեսորի բազային հաճախականությունը կազմում է 3.2 ԳՀց։ Տուրբո ռեժիմում առավելագույն հաճախականությունն էապես ավելի բարձր է՝ 5.2 ԳՀց։ Intel Core i9-12900KF BOX պրոցեսորը համատեղելի է DDR4 և DDR5 օպերատիվ հիշողության մոդուլների հետ։ ՕՀ-ի առավելագույն թույլատրելի ծավալը 128 ԳԲ է։ Հիշողության սահմանային հաճախականությունը 4800 ՄՀց է։ Թույլատրվում է Intel Optane կուտակիչի տեղադրում, որի խնդիրն է համակարգի արտադրողականության մակարդակի բարձրացումը։ Չնայած BOX կոմպլեկտացիային՝ պրոցեսորի հավաքածուի մեջ հովացուցիչ չի ներառվում։ Հովացման համակարգի ընտրությունը կախված է TDP ցուցանիշից, որն առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում կազմում է 241 Վտ։ Աշխատանքի ընթացքում պրոցեսորի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 100 °C-ը։