Noctua NH-D15S պրոցեսորի հովացուցիչը պրոցեսորի հովացման արդյունավետ սարք է։ Հովացուցիչն ունի պղնձե հիմք և հագեցած է ալյումինե ռադիատորով։ Երկու կողմերից 6 ջերմային խողովակներն ապահովում են ջերմաստիճանի էլ ավելի արդյունավետ բաշխում պրոցեսորից դեպի ռադիատոր։ Հովացուցիչի խողովակներն ու ռադիատորն ունեն նիկելապատ ծածկույթ։ Noctua NH-D15S-ի լրակազմի մեջ մտնող օդափոխիչը բավականին հուսալի է, պտտվում է հիդրոդինամիկական առանցքակալի վրա, որը հագեցած է լիսեռի մագնիսական կայունարարով։ Լրակազմում առկա է մեկ օդափոխիչ, սակայն կառուցվածքը թույլ է տալիս տեղադրել ևս 2-ը, լրացուցիչ ամրացման կեռիկներն առկա են լրակազմում։