Braun Oral-B EB10S Kids StarWars փոխարինվող գլխիկը օպտիմալ տարբերակ է Braun Oral-B Kids մանկական ատամի խոզանակների մաքրող տարրը փոխարինելու համար։ Համալրումը ներկայացված է չորս փոխարինվող գլխիկներով, որոնց պատրաստման համար կիրառվել են որակյալ, անվտանգ և հուսալի նյութեր։ Braun Oral-B EB10S Kids StarWars հավաքածուի յուրաքանչյուր գլխիկ ունի կլոր ձև, որի շնորհիվ այն ընդգրկում է երեխայի յուրաքանչյուր ատամիկ՝ երաշխավորելով դրա արդյունավետ մաքրումը տարբեր աղտոտիչներից։ Էքստրա-փափուկ խոզանակը խնամքով է ազդում լնդերի և ատամի էմալի վրա՝ ամբողջությամբ բացառելով դրանց վնասման ռիսկը։