Սև գույնի օրիգինալ TP-Link Archer AX53 Wi-Fi երթուղիչը հագեցած է 2-միջուկանի պրոցեսորով, որի աշխատանքային հաճախականությունը 1.5 ԳՀց է։ Դրա շնորհիվ այն ունակ է կատարել երթուղիչի և մուտքի կետի գործառույթ։ Արտաքին անշարժ անտենաները (4 հատ) ապահովում են բավականաչափ հզոր ազդանշան (20 dBm), ինչը թույլ է տալիս երթուղիչին միաժամանակ աշխատել 2 տիրույթում (2.4 ԳՀց և 5 ԳՀց)։ Ընդ որում, Wi-Fi միացման առավելագույն արագությունը կարող է կազմել 2976 Մբիթ/վ։ OneMesh ռեժիմի աջակցությունը կօգնի ստեղծել կայուն ցանցային ծածկույթ մեծ բնակարանում, տանը կամ գրասենյակում։ TP-Link Archer AX53 Wi-Fi երթուղիչում օգտագործվում է տվյալների բազմահոսք փոխանցման MU-MIMO տեխնոլոգիա, որի շնորհիվ դրան կարելի է միացնել մեծ քանակությամբ սարքեր՝ առանց արագության կորստի։ Ինչպես նաև նրա իրանի վրա նախատեսված են 4 LAN պորտեր լարային միացման համար, ինչը թույլ կտա դիտել տեսանյութեր 4K ձևաչափով և խաղալ օնլայն խաղեր։ Անվտանգ միացման համար երթուղիչում ներկառուցված է միջցանցային էկրան և օգտագործվում է ծնողական վերահսկողության ռեժիմ։ Երթուղիչի կարգավորումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով։