լիցքավորման բլոկ, ընդունիչ, անտենա x 2 հատ, խոսափող x2 հատ
Նկարագրություն
Ռադիոհամակարգ Axelvox DX800HT-ն աշխատում է 40-18000 Հց հաճախականությունների տիրույթում և ապահովում է կայուն ազդանշանի փոխանցում առանց խոտանումների 650-758 ՄՀց ռադիոհաճախականությունների վրա։ Համակարգի օգնությամբ կարելի է ձայնագրել վոկալ կամ երաժշտական գործիքներ և փոխանցել կառավարող սարքերին։ Կարդիոիդային պատիճով երկու ձեռքի խոսափողները որսում են ձայներն առջևից և վերացնում ֆոնային աղմուկները կողքից ու հետևից։ Այդ պատճառով դրանք հարմար են ձայնի, վոկալի ձայնագրման համար։
Axelvox DX800HT ռադիոհամակարգը հագեցած է երկու XLR միակցիչով՝ խոսափողները միքշերային վահանակին միացնելու համար։ Դրա շնորհիվ դուք կկարողանաք կարգավորել հավասարեցուցիչը (էկվալայզեր), փոխել համայնապատկերը և մշակումը յուրաքանչյուր առանձին կատարողի համար։ Կորպուսի վրա առկա է էկրան՝ հաճախականությունների և այլ պարամետրերի տեսողական վերահսկման համար։