Xerox 106R04348 լազերային քարթրիջն իրենից ներկայացնում է օրիգինալ ծախսվող բաղադրիչ, որը թույլ է տալիս հասնել տպիչի ապարատային բաղադրիչների ներդաշնակ աշխատանքին։ Քարթրիջը երաշխավորում է հստակ և հագեցած սիմվոլներով որակյալ տպվածքների ստացում, ինչը դարձնում է այն իդեալական բաղադրիչ գրասենյակային պայմաններում օգտագործման համար․ առաջին իսկ անգամից Դուք կստանաք փաստաթղթեր ստորագրման հանձնելու համար, և կարիք չի լինի դրանք կրկին ուղարկել տպագրության։ Սա զգալիորեն խնայում է ժամանակը, ինչը շատ կարևոր է գրասենյակի աշխատակիցների համար։
Xerox 106R04348-ը քարթրիջ է, որը պարունակում է սև գույնի տոներ։ Մոդելի առանձնահատկությունը ռեսուրսի մեջ է․ քարթրիջը բավականացնում է 3000 էջ տպելու համար, ինչը դարձնում է այն իդեալական բաղադրիչ միջին և փոքր գրասենյակների համար։ Աքսեսուարը մշակված է Xerox B205, Xerox B210, Xerox B215 տպիչներում տեղադրելու համար։