Bamix LuxuryLine M200 Gold Queen ընկղմվող բլենդերը կհեշտացնի տարբեր կերակրատեսակների, սոուսների և ըմպելիքների պատրաստումը։ Իսկ ոճային տակդիր-բռնիչը թույլ կտա սարքը պահել խոհանոցի սեղանին կամ մեկ այլ տեսանելի վայրում։ Սարքը մատակարարվում է օգտակար կցորդների հավաքածուով՝ բազմաֆունկցիոնալ, բանջարեղեն և միս մանրացնելու, խառնելու, հարելու համար։
Bamix LuxuryLine M200 Gold Queen սարքը գործում է երկու ռեժիմով՝ 12000-17000 պտ/րոպե արագությամբ։ Մետաղական ընկղմվող մասի ամուր կառուցվածքը թույլ է տալիս իրականացնել սառույցի ջարդում։ Բացի կցորդներից և կայուն տակդիրից, հավաքածուն ներառում է երկու չափիչ բաժակ՝ 400 մլ և 600 մլ տարողությամբ կափարիչներով, մեկ լիտրանոց կժիկ՝ հարմար բռնակով, մանրացման թաս և տրորման սկավառակ։