AMD Ryzen 7 3700X OEM պրոցեսորն աչքի է ընկնում բարձր հզորությամբ և արտադրողականությամբ, ինչը թույլ կտա օգտագործել այն խաղային համակարգիչների համալրման համար։ 7-nm տեխնոլոգիական պրոցեսի հիման վրա պատրաստված չիպն ունի 8 Matisse միջուկ։ Դրանք տվյալները մշակում են 16 հոսքով, ինչի շնորհիվ պահպանվում է բարձր արագություն աշխատանքային խնդիրների լուծման և խաղերում գործողությունների կատարման ժամանակ։ Պրոցեսորի հաճախականությունը տատանվում է ծանրաբեռնվածությունից կախված 3.6-4.4 GHz-ի սահմաններում։ Ազատ բազմապատկիչը թույլ կտա էլ ավելի մեծացնել տվյալ ցուցանիշը։
AMD Ryzen 7 3700X OEM պրոցեսորին կարելի է միացնել DDR4 ձևաչափի օպերատիվ հիշողություն, որն ունի 128 GB ծավալ և 3200 MHz աշխատանքային հաճախականություն։ PCI-E 4.0 կոնտրոլերն ապահովում է տվյալների արագ փոխանակում պրոցեսորի և միացված մոդուլների միջև։ Վիրտուալացման աջակցվող տեխնոլոգիան թույլ է տալիս օպտիմալացնել պրոցեսորի հզորությունը՝ օգտագործելով տարբեր օպերացիոն համակարգերի և խաղերի էմուլյատորներ։ 65 W մակարդակի ջերմատվությունը նախատեսում է հովացման ստանդարտ համակարգի կիրառում։