Noctua NH-L9a-AM4 պրոցեսորի հովացուցիչն իրենից ներկայացնում է կոմպակտ հովացման համակարգ՝ համալրված 92x92 մմ չափսի մեկ օդափոխիչով։ Դրա միացման համար օգտագործվում է 4-pin միակցիչ։ Մոդելի առանձնահատկությունն այն է, որ այն հարմար է նեղ իրաններում, ինչպես նաև Mini-ITX սալիկների վրա տեղադրելու համար։ Օդափոխիչի պտույտների կառավարումը 2500 պտ/րոպ մակարդակում տեղի է ունենում ավտոմատ ռեժիմով (PWM)։
Օդափոխիչը լայնությամբ մի փոքր ավելի մեծ է ռադիատորից, իսկ երկարությամբ այն ամբողջությամբ չի ծածկում։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից չորսական կող կապահովեն պասիվ օդափոխություն բնական կոնվեկցիայի միջոցով։ Ցրվող ջերմության ցուցանիշը համապատասխանում է 61 W-ին։
Պղնձե հիմքով Noctua NH-L9a-AM4-ն աչքի է ընկնում աղմուկի չնչին՝ 23.6 դԲ մակարդակով, ուստի աշխատանքի ընթացքում անհարմարություն չի առաջացնում։ Դա պայմանավորված է հիդրոդինամիկական առանցքակալի օգտագործմամբ և օդապտուտակի շրջանակի անկյուններին փակցված հակավիբրացիոն փափուկ բարձիկների առկայությամբ։