70 Վտ ելքային հզորությամբ Edifier D12 աուդիոհամակարգն ունակ է որսալ հնչող երաժշտության նրբագույն դետալները և բարձր հնչեցնել ձայնը սենյակի ցանկացած անկյունում։ Մոդելը պատված է փայտե իրանով, որը նվազագույնի է հասցնում ակուստիկ ռեզոնանսը և ապահովում է բյուրեղյա մաքուր հնչողություն՝ առանց աղավաղումների։ Հետևի վահանակի վրա տեղակայված է RCA/AUX մուտքային միացքը, որը թույլ կտա ակուստիկան միացնել արտաքին սարքերին։ Գծային ելքը պետք կգա, եթե ցանկանաք մոդելը համալրել սաբվուֆերով կամ ակտիվ բարձրախոսներով։
Edifier D12 աուդիոհամակարգն աջակցում է Bluetooth 5.0 տեխնոլոգիան՝ սմարթֆոնին, նոութբուքին կամ ցանկացած այլ շարժական սարքին անլար միացման համար։ Վերին վահանակին նախատեսված են երեք կարգավորիչներ, որոնք թույլ կտան կարգավորել ցածր հաճախականությունները, բարձր հաճախականությունները և հնչողության ձայնի ուժգնությունը։ Մոդելի համալրվածության մեջ մտնում է հեռակառավարման վահանակ՝ աշխատանքի անհրաժեշտ պարամետրերը արագ կիրառելու համար։ Առջևի վահանակի լուսադիոդային ինդիկատորն ակնառու ցույց կտա մուտքի ընթացիկ ռեժիմը։