Polaris PPC 1506 սև մուլտիեփ-շուտեփուկը հագեցած է 5 լ օգտակար ծավալով թասով։ DAIKIN չկպչող ծածկույթի շնորհիվ սնունդը չի այրվում և չի կպչում թասի մակերեսին։ Այս ծածկույթը նաև հեշտությամբ մաքրվում է կեղտոտվածությունից եփելն ավարտելուց հետո։ Polaris PPC 1506 մուլտիեփ-շուտեփուկն ունի 18 ավտոմատ ծրագիր։ Դրանց օգնությամբ կարելի է պատրաստել ապուրներ, շիլաներ, թխվածքներ, յոգուրտներ, փլավ և այլ կերակրատեսակներ։ Առկա են նաև 300 ձեռքով կարգավորվող ծրագրեր, որոնցում օգտատերն ինքը կարող է կարգավորել պատրաստման ժամանակը և տաքացման ջերմաստիճանը։ Ռեժիմների կառավարման համար նախատեսված է սենսորային վահանակ։ Հետաձգված մեկնարկի գործառույթի օգնությամբ կարելի է ծրագրել սարքի միացումը որոշակի ժամանակահատվածում։ Հետաձգման առավելագույն տևողությունը 24 ժ է։ Ջերմաստիճանի պահպանման գործառույթը թույլ է տալիս կերակուրը տաք պահել եփելն ավարտելուց հետո 24 ժ ընթացքում։ Լրակազմում ներառված են չափիչ բաժակ, տափակ գդալ, շերեփ և զամբյուղ, որի օգնությամբ կարելի է ուտեստներ պատրաստել գոլորշու վրա։