Ձեր տանը պակասո՞ւմ է հավատարիմ և անփոխարինելի օգնական, որը կկարողանար ակնթարթորեն տաքացնել հեղուկի զգալի ծավալը։ Midea MK-8008 էլեկտրական թեյնիկը կբավարարի նման պահանջները՝ չհիասթափեցնելով հանկարծակի խափանմամբ։ Իսկ այդ ամենը՝ նրանում ներդրված պաշտպանիչ տեխնոլոգիայի շնորհիվ, որը սահմանափակում է միացման հնարավորությունը հիմնական 1.7 լիտրանոց տարայում ջրի բացակայության դեպքում։
Midea MK-8008 էլեկտրական թեյնիկի կորպուսը պատրաստված է կոփված ապակուց՝ նյութ, որը կայուն է բարձր ջերմաստիճանային արժեքների կանոնավոր ազդեցության նկատմամբ։ Ըմպելիքով բաժակի մեջ կողմնակի խառնուրդների ընկնելու հավանականությունը բացառելու համար սարքի քթիկում նախատեսվել է նեյլոնե ֆիլտր։ Հենց որ սարքն ավարտի ջրի տաքացումը, կգործի ավտոմատ անջատման գործառույթը։