Edifier R20BT բարձրախոսները ներկայացված են սև կորպուսով՝ կարգավորվող բազմագույն RGB լուսավորությամբ։ ՄԴՖ կորպուսի շնորհիվ երաժշտության նվագարկման ընթացքում նվազագույնի են հասցվում ռեզոնանսը և ձայնային աղավաղումները։ 2.75 դյույմ տրամագծով երկու դինամիկները՝ 5 Վտ ընդհանուր ելքային հզորությամբ, ապահովում են հավասարակշռված հստակ ձայն՝ հագեցած բասերով։
Edifier R20BT բարձրախոսները միանում են անլար Bluetooth 6.0 ինտերֆեյսով և լարային եղանակով՝ 3.5 մմ jack աուդիո ելքի միջոցով։ Multipoint ֆունկցիան հնարավորություն է տալիս միաժամանակ սինխրոնացվել երկու սարքի հետ։ Edifier ConneX բջջային հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռակառավարել լուսավորությունը և էկվալայզերը։ Բարձրախոսների սնուցումն իրականացվում է էլեկտրացանցից և USB պորտից։