Polaris PHB 1283 Silent սև գույնի բլենդերը հարմար է առողջարար ու համեղ կերակուրներ և ըմպելիքներ պատրաստելու համար։ Մոդելը կարելի է օգտագործել բաղադրիչները մանրացնելու, հարելու, խառնելու կամ խյուս պատրաստելու համար։ Աշխատանքի յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված է առանձին գլխիկ։ 1300 Վտ հզորությամբ շարժիչն աշխատում է գրեթե անաղմուկ և ունի կրկնակի պաշտպանություն ծանրաբեռնվածությունից և գերտաքացումից։
Բլենդեր Polaris PHB 1283 Silent-ը հագեցած է տիտանե ծածկույթով 4-թևանի դանակով, որը պահպանում է սրությունը և բարձր ամրությունը շահագործման ողջ ընթացքում։ Օգտատերը կարող է ընտրել աշխատանքային երկու արագություններից մեկը։ Տուրբո ռեժիմը թույլ է տալիս արագ մանրացնել պինդ մթերքները։ Միացման կոճակները տեղադրված են կորպուսի վրա՝ հարմար հասանելիությամբ։ Բլենդերի գլխիկը և հարիչը պատրաստված են բարձր ամրության չժանգոտվող պողպատից։ 0.5 լ ծավալով մանրացնող թասում կարելի է պատրաստել բաժիններ երկուսից երեք հոգու համար։ Հավաքածուի մեջ ներառված է 0.7 լ ծավալով հարմար չափիչ բաժակ։