Razer Kraken Kitty V2 Pro լարային ականջակալներն առանձնանում են վարդագույն իրանով յուրահատուկ դիզայնով, փոխարինվող ականջիկներով և Chroma RGB լուսավորությամբ։ Մոդելը պատկանում է խաղային շարքին, ուստի ապահովում է օգտագործման հարմարավետություն և ռեալիստական հնչողություն։ Լուսավորությունն արձագանքում է էմոցիաներին և ծանուցումներին, ինչպես նաև թույլ է տալիս կարգավորել 16.8 մլն երանգների ներկապնակը և ընտրել լուսային էֆեկտներ։
50 մմ թաղանթի տրամագծով և դիաֆրագմայի տիտանե ծածկույթով TriForce բարձրախոսները երաշխավորում են բարձր, միջին և ցածր հաճախությունների փոխանցման ճշգրտությունը։ Խոսքի մաքուր փոխանցման համար պատասխանատու է հանվող կարդիոիդային խոսափողը։ Հիբրիդային գործվածքից և փափուկ արհեստական կաշվից պատրաստված ականջակալների բարձիկները բացառում են հոգնածությունը երկարատև ունկնդրման ժամանակ։ Թասիկների վրա տեղադրված են ձայնի կարգավորման անիվը և խոսափողի միացման/անջատման կոճակը՝ պարզ կառավարման համար։ Razer Kraken Kitty V2 Pro ականջակալները համակարգչին միանում են USB Type-A միակցիչով մալուխի միջոցով։