Աբստրակտ նախշով Oklick OK-F0281 գորգիկն իրենից ներկայացնում է խաղային աքսեսուար։ Դրա դիմային կողմը պատրաստված է կտորից, ինչը նպաստում է մկնիկի ավելի սահուն շարժմանը ճշգրիտ գործողությունների ժամանակ։ Գորգիկի հիմքը պատրաստված է ռետինից, ինչի շնորհիվ այն երաշխավորում է կայունություն ցանկացած մակերեսի վրա։ Արտադրանքը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների խաղում՝ անկախ նրանից, թե ինչպիսի սենսորով մկնիկ եք օգտագործում։
Oklick OK-F0281-ը 280x225x3 մմ փոքր չափսի գորգիկ է։ Դրա հաստությունն ապահովում է մկնիկով հարմարավետ աշխատանք երկար ժամեր շարունակ. դաստակը կընդունի հարմար դիրք, իսկ ձեռքն ավելի քիչ կհոգնի։ Գորգիկի եզրերի մշակումը թույլ չի տալիս դրա շերտազատումը. նույնիսկ երկարատև շահագործման դեպքում աքսեսուարը կմնա ամբողջական։ Գորգիկը փաթաթելու հնարավորությունը այն դարձնում է շարժական, այսինքն՝ թույլ է տալիս տեղափոխել ձեզ հետ։