DELTA D-607 ջերմատաքացուցիչը նախատեսված է մինչև 20 մ2 մակերեսով տարածքի ջեռուցման համար։ Մոդելը կարող է աշխատել ինչպես օդափոխման ռեժիմում՝ առանց տաքացման, այնպես էլ տաքացմամբ։ Գերտաքացման դեպքում ջերմատաքացուցիչն ավտոմատ կերպով անջատվում է։ DELTA D-607-ը ղեկավարվում է մեխանիկական բռնակի օգնությամբ։ Հնարավորություն կա ընտրելու լրիվ և կիսով չափ հզորություն։ Իրանի վրա գտնվում է միացման ինդիկատոր։ Սարքի տեղափոխման համար կառուցվածքում նախատեսված է բռնակ։ Փոշուց և խոնավությունից պաշտպանության դասը համապատասխանում է IP20-ին, ուստի սարքը անհրաժեշտ է տեղադրել ջրի ցայտերից հեռու։ Քանի որ տաքացնող տարրը պարուրաձև է, անվտանգության նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար փչելով հեռացնել դրանից փոշին։