Պրոցեսորի հովացուցիչ AeroCool Verkho 2-ը հարմար է ցանկացած մայրական սալիկների հետ աշխատելու համար։ 2 ջերմային խողովակները արագ հեռացնում են տաք օդը, ալյումինե թիթեղների էրգոնոմիկ կառուցվածքը բարելավում է հովացման արդյունավետությունը։ Շրջանակի կտրվածքները մեծացնում են հովացուցիչի հզորությունը, սակայն պահպանում անաղմուկ աշխատանքը։
9 սմ տրամագծով AeroCool Verkho 2 կոմպակտ օդափոխիչը շատ տեղ չի զբաղեցնում իրանում և արդյունավետորեն կատարում է իր խնդիրը։ Վառ կապույտ թիակները գեղեցիկ տեսք ունեն առանց լրացուցիչ լուսավորման էֆեկտների։ 4-pin կոնեկտորով միացվող հովացուցիչը ավտոմատ կերպով ընտրում է 800-2000 պտ/րոպե արագությունը և ժամանակին հովացնում համակարգչի բաղադրիչները։