REDMOND HD1710 վարսահարդարիչն ունի արագության 2 և ջերմաստիճանի 4 ռեժիմ։ EC շարժիչը կանխում է սարքի գերտաքացումը և երաշխավորում է ցածր աղմուկով աշխատանք։ Իոնների գեներատորի շնորհիվ կարելի է վարսերին փայլ հաղորդել և հեռացնել ստատիկ լարվածությունը։ Մոդելն ունի ջերմաստիճանի և արագության անկախ կարգավորում։
REDMOND HD1710-ը համալրված է մագնիսական ամրակցմամբ կոնցենտրատոր գլխադիրով։ Այն թույլ է տալիս արագ ամրացնել և հանել գլխադիրը դեղին գույնի իրանից։ Մոդելի առանձնահատկությունը սառը և տաք օդի հերթափոխման ռեժիմն է, ինչը կանխում է մազերի ծայրերի ճյուղավորումը։ 1.8 մ երկարությամբ հոսանքի մալուխը պտտվում է առանցքի շուրջ և չի խճճվում սարքն օգտագործելիս։ Հանովի ֆիլտրը պահում է մազերն ու փոշին՝ բացառելով ներքին մասերի խցանումը։