GIGABYTE B760M AORUS PRO AX մայրական սալիկը նախատեսված է կոմպակտ խաղային համակարգչի հավաքման համար։ Micro-ATX չափաձևի մոդելն ապահովում է Intel LGA 1700 պրոցեսորները՝ Alder Lake, Raptor Lake և Raptor Lake Refresh միջուկներով։ Սալիկի ջերմաստիճանային կայունությունն ապահովում են M.2 միակցիչներից մեկի, VRM գոտու և չիպսեթի ռադիատորները։ FAN STOP գործառույթը նվազագույնի է հասցնում համակարգչի աղմուկը հովացուցիչների կանգառի շնորհիվ։ Q-Flash Plus կոճակը թույլ է տալիս թարմացնել BIOS-ի որոնվածքն առանց պրոցեսորի, հիշողության մոդուլների և տեսաքարտի տեղադրման։
GIGABYTE B760M AORUS PRO AX սալիկը հագեցած է 4 DDR5 բնիկով և ապահովում է մինչև 256 ԳԲ ՕՀ։ Օպերատիվ հիշողության հաճախականությունն արագացման դեպքում 7800 ՄՀց է, ինչն օգտակար կլինի տեսախաղերի սիրահարների համար։ Սալիկում ներդրված են 2 PCI-E x16 ընդլայնման բնիկներ։ M.2 երկու միակցիչներն էլ համատեղելի են NVMe արագագործ պինդմարմին կրիչների հետ։ 4 SATA պորտերը նախատեսված են 0, 1, 5 և 10 մակարդակների RAID զանգվածների կազմակերպման համար։ Realtek HD Audio ձայնային ադապտերն ապահովում է 7.1 ձևաչափը։ Սալիկի հիմնական առավելությունը ներկառուցված Wi-Fi և Bluetooth մոդուլների առկայությունն է։ Անլար միացումները կազմակերպվում են առանց լրացուցիչ սարքավորումների կիրառման։