CompactFlash կրիչի տեսակով Transcend Ultra Speed Compact Flash հիշողության քարտը կապահովի արագագործության բարձր մակարդակ և կերաշխավորի որակյալ լուսանկարահանում և տեսագրություն, այդ թվում՝ 3D ձևաչափով։ Հզորությունը և 256 ԳԲ տպավորիչ հիշողության ծավալը հիանալիորեն համապատասխանում են պլանշետային համակարգչի, ֆոտոխցիկի կամ ԱՀ-ի հետ ամենօրյա և հարմարավետ աշխատանքի համար՝ պահպանելով տեսանյութերը կամ կադրերը գերազանց որակով։
Transcend Ultra Speed Compact Flash-ը նախատեսված է նաև Full HD ձևաչափի տեսաֆայլերի նկարահանման համար՝ աջակցելով դրանց սահուն վերարտադրման ֆունկցիային։ Այն արագագործ և արդյունավետ քարտ է, որն ընդունակ է փոխանցել ֆայլերը բարձր արագությամբ։ Հուսալի կառուցվածքը և հատուկ պաշտպանությունը երաշխավորում են պահպանվածությունն ու աշխատունակությունը եղանակային տարբեր անբարենպաստ պայմաններում։